Ավտոապահովագրություն

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ -   ԲԻԶՆԵՍ   « ԱՎՏՈ » `   կազմակերպության ավտոպարկի ապահովագրության ծրագիր

Ցանկացած կազմակերպության աշխատանքային գործունեության համար կարևոր է ունենալ սարքին ավտոմեքենաներ : Բեռների փոխադրումը , աշխատանքային գործունեության անխափան և օպերատիվ աշխատանքը   ուղղակիորեն կապված են կազմակերպության ավտոպարկի վիճակի հետ և ազդեցություն են թողնում ընկերության ֆինանսական վիճակի վրա : Սակայն   նույնիսկ փոքր ավտոպարկի համար պահանջվում է   պաշտպանվածություն և պահպանման հետ կապված ծախսեր , և այդ ծախսերը դժվար է կանխատեսել . ավտոմեքենաները ենթարկվում են վթարի , դրանք առևանգում են , ճանապարհատրանսպորտային պատահարի ժամանակ մարդիկ ստանում են մարմնական վնասվածքներ :

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ -   ԲԻԶՆԵՍ « ԱՎՏՈ » Պայմանագիրը կօգնի Ձեզ նվազեցնել ֆինանսական կորուստները և   հատուցել չնախատեսված ծախսերը :

 

Ի՞նչ է տալիս Ձեզ « ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ » ընկերության ապահովագրական ծածկույթը .

Ø   Բիզնեսի կայունություն և անխափան գործունեություն

Ø   Անհատական և ճկուն մոտեցում ապահովագրությանը

Ø   Ճկուն կորպորատիվ սակագներ ` համատեղված լրացուցիչ ծառայությունների մատուցմամբ

Ø   Վնասների արագ և արդյունավետ կարգավորում

Ø   Ավտոմեքենաների շահագործման հետ կապված պոտենցիալ ֆինանսական կորուստների օպտիմալացում

 

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ - ԲԻԶՆԵՍ « ԱՎՏՈ »  Պայմանագիր .

·          Հնարավորություն ` ընտրելու անհատական   ապահովագրական ծրագիր , որը կհամապատասխանի ավտոպարկին

·          Ապահովագրավճարի տարաժամկետ վճարման հնարավորություն

·          Ապահովագրության պայմանագրի կնքման պարզեցված համակարգ . հիմնականում ապահովագրության պայմանագիրը յուրաքանչյուր ավտոմեքենայի համար առանձին չի կնքվում

·          Պետավտոտեսչության ներկայացուցչի կանչ պատահարի վայր

·          Պատահարի վայրից ավտոմեքենայի տեղափոխում ( էվակուացիա )

·          «Վթարային» կոմիսարի ծառայության տրամադրում

·          Ավտոմեքենան վարելու լիազորված անձանց թվի սահմանափակման բացակայություն

·          Չեն կիրառվում բարձրացնող գործակիցներ ` կապված վարորդների ստաժի կամ նրանց տարիքի հետ

·          Փոքր վթարների դեպքում հատուցման հնարավորություն առանց իրավասու մարմիններից փաստաթղթերի ներկայացման

 

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ -   ԲԻԶՆԵՍ   « ԱՎՏՈ » Պայմանագիրը , կախված   ընտրված   ապահովագրության   տարբերակից , ապահովագրական   հատուցում   է   տրամադրում   հետևյալ   ռիսկերի   գծով

·          ավտոմեքենայի վնասում , որը ներառում է վթարի , հրդեհի , պայթյունի , երրորդ անձանց հակաիրավական գործողությունների և տարերային աղետների հետևանքով առաջացած կորուստ կամ վնաս

·          ավտոմեքենայի առևանգում , լրացուցիչ սարքավորումների վնաս կամ գողություն

·          ավտոմեքենայով երրորդ անձանց կյանքին , առողջությանը և գույքին պատճառված վնասներ

·          ավտոմեքենայի վարորդի և ուղևորների աշխատունակության ժամանակավոր կամ մշտական կորուստ ( կամ ապահովագրված անձի մահը )` դժբախտ պատահարի ( ՃՏՊ ) հետևանքով :

 

Ապահովագրական գումար

Ապահովագրական գումարը սահմանվում է կողմերի փոխհամաձայնությամբ , սակայն այն չի կարող գերազանցել ավտոմեքենայի իրական ( շուկայական ) արժեքը ` պայմանագրի կնքման օրվա դրությամբ :

 

Ապահովագրական արժեք

Ավտոմեքենայի ապահովագրական արժեքը կարող է որոշվել հետևյալի հիման վրա `

·          ավտոմեքենայի նոր վիճակում ` արտադրող գործարանի կողմից պայմանագրի կնքման օրվա դրությամբ համապատասխան մակնիշի և մոդելի համար սահմանված գնի հիման վրա ` նվազեցնելով մաշվացքը ( տոկոսով )

·          առևտրային կազմակերպության կողմից տրված հաշիվ - ապրանքագրի կամ ավտոմեքենայի առք ու վաճառքի պայմանագրի հիման վրա

·          անկախ փորձագետի կողմից կատարված ավտոմեքենայի իրական ( շուկայական ) արժեքի գնահատման հիման վրա

·          մասնագիտացված հրատարակություններում կամ ինտերնետ կայքերում հրապարակվող տվյալների հիման վրա :

 

Ապահովագրական սակագներ

Ապահովագրական սակագնի չափը սահմանվում է , կախված `

·          ավտոմեքենայի մակնիշից

·          արտադրման տարեթվից

·          ապահովագրական պայմանագրի կնքման օրվա դրությամբ սահմանված արժեքից և այլ տվյալներից ` հաշվի առնելով ապահովագրության կոնկրետ պայմանները :

 

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ - ԲԻԶՆԵՍ   « ԱՎՏՈ » Պայմանագրի   լրացուցիչ   առավելություններ .

Նախատեսված է Պայմանագրի արժեքի իջեցում `

·          5 և ավելի ավտոմեքենաների ապահովագրության դեպքում

·          անվնաս շահագործելու դեպքում

 





Թարմացվել է` 30.09.2009   ժ. 17:54


Print page