Գլխավոր | Ապահովագրական ծրագրերի ցանկ | Իրավաբանական անձանց համար

Իրավաբանական անձանց համար

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԳՈՐԾԱՐԱՐԻ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆ Է ՊԱՀՊԱՆԵԼ ԻՐ ԲԻԶՆԵՍԸ

Այսօր հատկապես արդիական է արտաքին և ներքին սպառնալիքներից բիզնեսի պաշտպանության խնդիրը :

- Ամեն օր մենք լսում ենք նորանոր ողբերգությունների , բնական և տեխնածին աղետների մասին , որոնց հետևանքներն ավելի են ծանրանում .

- « Մարդկային սխալներն» , անձնակազմի անփութությունը , գործընկերոջ սնանկանալը հանդիսանում են խոշոր վնասների պատճառ : Շատ ձեռնարկություններ չեն կարողանում փոխհատուցել կրած կորուստները :

Ցանկացած չնախատեսված պատահար ` ապրանքների կորուստը , պաշարների ոչնչացումը , արտադրական հոսքագծերի շարքից դուրս գալը առաջ են բերում գործունեության երկարատև ընդհատման և , երբեմն էլ , բիզնեսի փակման կամ կորստի :


ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ՁԵՐ ԲԻԶՆԵՍԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՊԱՐԶ ԵՎ ՀՈՒՍԱԼԻ ՄԻՋՈՑՆ Է

Բիզնեսի ապահովագրությունը ` անսպասելի աղետների դեպքում ձեր ֆինանսական կորուստների փոխհատուցման կամ , ծայրահեղ դեպքում , նոր գործ սկսելու հնարավորություն է : Ապահովագրության պայմանագրի առկայությունը բարձրացնում է բիզնեսի ֆինանսական կայունությունը , ինչը ապացուցում է աշխարհի հազարավոր ձեռնարկությունների փորձը :

Ամեն օր տասնյակ գործոններ սպառնալիք են ստեղծում Ձեր բիզնեսի գոյության և հաջողության համար ` սկսած ֆորս - մաժորային հանգամանքներից մինչև մրցակցային պայքարի կոշտ մեթոդները : Հուսալի ապահովագրական պաշտպանությունն օգնում է ձեռք բերել վստահություն վաղվա օրվա նկատմամբ , բարձրացնում է Ձեր ընկերության իմիջը հաճախորդների և կրեդիտորների մոտ , որպես   հուսալի և պատասխանատու գործընկեր :

§   Ապահովագրությունը հանդիսանում է արդյունավետ , իսկ շատ դեպքերում , միակ հնարավոր միջոցը , որը կարող է ապահովել ձեռնարկության համապարփակ շահերի պաշտպանությունը :

§   Ապահովագրությունը մատչելի է տարբեր ֆինանսական հնարավորություններ ունեցող ձեռնարկությունների համար :

§   Ապահովագրության սկզբունքները պարզ և հասկանալի են : Ապահովագրության պայմանագրով նախատեսվում է ֆինանսական կորուստների փոխհատուցում Պայմանագրով նախատեսված պատահարների տեղի ունենալու դեպքում :

§   Անձնակազմի ապահովագրությունը ` աշխատակիցների շահագրգռվածության բարձրացման , ինչպես նաև բարձրորակ կադրեր ներգրավելու և նրանց պահպանելու գործուն միջոց է :

 

ԻՆՉՊԵՍ ԿԱՏԱՐԵԼ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՃԻՇՏ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

Ապահովագրողի ընտրության հիմնական չափանիշը հուսալիությունն է

 

Ընկերության ֆինանսական դրության մասին տեղեկատվությունը Դուք կարող եք ստանալ հետևյալ բաց աղբյուրներից .

- լրատվական միջոցներում և ընկերության ինտերնետային կայքում հրապարակվող ֆինանսական հաշվետվություններից

-   տնտեսական գործակալությունների ռեյտինգային հրատարակություններից

 

Ապահովագրական ընկերության հաճախորդների սպասարկման որակը կախված է անձնակազմի փորձից և որակավորումից , ինչպես նաև հաճախորդի պահանջարկները հաշվի առնելու մակարդակից :

 

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ` ԲԻԶՆԵՍԻ ՀՈՒՍԱԼԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ

«Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունից ապահովագրական վկայագրի ձեռք բերումը հանդիսանում է հուսալի գործընկերային հարաբերությունների հաստատում :

 

Իրավաբանական անձանց համար մշակված բիզնեսի ապահովագրության ծրագրով Դուք կարող եք ստանալ անհատական ապահովագրական փաթեթ ` Ձեր կազմակերպության հետագա սպասարկման հնարավորությամբ :

 

Մեր աշխատակիցները և ապահովագրական գործակալները պատրաստ են Ձեզ տրամադրել որակյալ խորհրդատվություն և օգնել Ձեր կազմակերպության անհատական ապահովագրական ծրագրի ձևավորման հարցում :

 

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ - ԲԻԶՆԵՍ ` ՁԵՐ ԲԻԶՆԵՍԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԼԻՐ   ԾՐԱԳԻՐ

 

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ - ԲԻԶՆԵՍԻ ապահովագրական ծառայությունները   նախատեսված են ձեռնարկությունների համար և մշակվել են իրավաբանական անձանց ապահովագրության ոլորտում բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից և տալիս է հնարավորություն ձևավորել անհատական ապահովագրական ծածկույթ ` հաշվի առնելով յուրաքանչյուր ձեռնարկության առանձնահատկությունը :

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ - ԲԻԶՆԵՍԸ .

§   յուրօրինակ համալիր առաջարկ է ` մշակված հատուկ իրավաբանական անձանց համար    

§   ապահովագրական ծածկույթի ծավալի և գնի օպտիմալ հարաբերակցություն է

§   յուրաքանչյուր հաճախորդի և նրա պահանջարկների նկատմամբ անհատական մոտեցում է : Կախված Ձեր եկամուտներից և նախընտրություններից ` Դուք ինքներդ եք ընտրում ինչպես ապահովագրության օբյեկտը , այնպես էլ անհրաժեշտ ռիսկերի փաթեթը

§   հնարավորություն միաժամանակ կնքել ապահովագրության պայմանագրեր այն հիմնական ռիսկերի գծով , որոնք անմիջապես սպառնում են ձեռնարկության կամ բիզնեսի գոյությանը : Հատուկ կրոս - զեղչերի հնարավորության ընձեռնման շնորհիվ ` միաժամանակ «միասնական փաթեթով» ապահովագրական պաշտպանություն ձեռք բերելը Ձեզ համար շատ ավելի մատչելի կլինի , քան առանձին տեսակներով ապահովագրության պայմանագրեր կնքելը

§   պարզեցված ձևակերպում է ` ապահովագրավճարի հաշվարկը ունիֆիկացված է և տևում է մի քանի րոպե

§   ճկուն սակագնային քաղաքականություն է ` ճիշտ հաշվարկված ապահովագրական սակագները հնարավորություն են տալիս նվազեցնել ապահովագրության պայմանագրի գինը

§   վնասների   կարգավորումը արդյունավետ է ` հիմնվելով իրավաբանական անձանց հետ աշխատանքի և Ռոսգոսստրախի կուտակած փորձի հիման վրա Ռոսգոսստրախ Արմենիան առաջարկում է վնասների կարգավորման օպտիմալ գործընթաց ` նվազագույն ժամկետներում հատուցումների կատարում , ապահովագրական պատահարների վերաբերյալ ներկայացվող փաստաթղթերի նվազագույն ցանկ

 




Թարմացվել է` 30.09.2009   ժ. 17:52


Print page