Գլխավոր | Ընկերության մասին

Ընկերության մասին

«ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ հիմնադրվել է «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ» ընկերության կողմից՝ ԱՊՀ երկրներ մուտք գործելու ռազմավարության շրջանակներում: 2008 թվականի մայիսի 20-ին Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկի կողմից ընկերությանը շնորհվել է «ոչ կյանքի ապահովագրություն» իրականացնելու լիցենզիա (ԱՊՈ թիվ 0009): Ընկերության կանոնադրական կապիտալը սկզբնական շրջանում կազմում էր 612,5 միլիոն ՀՀ դրամ (ավելի քան 2 միլիոն ԱՄՆ դոլար):

Ընկերության Խորհրդի կազմի մեջ են մտնում «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ»-ի առաջատար մասնագետները և բարձրաստիճան ղեկավարությունը,  որոնց գործունեությունը ապահովագրության ոլորտում բազմիցս արժանացել է ռուսաստանյան և արևմտյան մասնագիտական, կառավարական և միջազգային պարգևների:

«ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերությունը առաջարկում է արդի ապահովագրական ծառայություններ և բարձրակարգ սպասարկում՝ համաշխարհային չափանիշներին համապատասխան:

2009 թվականի սկզբին ընդունվել է որոշում մեծացնել ընկերության կանոնադրական կապիտալը և այսօր այն կազմում է ավելի քան 1,2 միլիարդ ՀՀ դրամ (3,3 միլիոն ԱՄՆ դոլար): Ընկերության աշխատողների թիվը կազմում է 75:





Թարմացվել է` 19.04.2010   ժ. 16:59


Print page